Կիպրոսի Հանրապետությունը որոշել է չանցկացնել ամենամյա ռազմավարժանքը, որը պետք է տեղի ունենար հաջորդ շաբաթ: Կիպրոսը ՄԱԿ-ում հանդես է եկել այս եւ դրան պատասխան թուրքական ռազմավարժանքի չանցկացման նախաձեռնությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Կիպրոսը որոշել է չանցկացնել «Նիկիֆորոս-2011»-ը` Թուրքիային առաջարկելով պատասխանել նույն նախաձեռնությամբ: Կիպրոսի նպատակը տարածաշրջանային լարվածության թուլացումն է:

Թուրքիան առայժմ չի պատասխանել:

Կիպրոսի եւ Թուրքիայի հարաբերությունները կրկին սրվեցին այն բանից հետո, երբ Կիպրոսը որոշեց Միջերկրական ծովի իր տնտեսական գոտում սկսել ածխաջրածինների հետախուզում: