Թերթը գրում է, որ իր տեղեկություններով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ԱՄՆ կատարած այցից հետո աշխատանքից ազատել է ՀՀ նախագահի արարողակարգի վարչության աշխատակից Արամ Կանդայանին (Կնդո):  « Ի՞նչ պատճառով` երեկ մեզ պարզել չհաջողվեց: Հիշեցնենք, որ Ա. Կանդայանը հանրությանը հայտնի դարձավ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ ունեցած վիճաբանության առիթով, ինչն էլ պատճառ դարձավ Գ. Բեգլարյանի հրաժարականի համար: Մեր տեղեկություններով` Ա. Կանդայանը աշխատանքի է անցնելու ՀՀ ԱՆԳ-ում, թե որ վարչությունում` դեռեւս պարզ չէ»,- գրում է   «168 ժամ»-ը: