Թերթը գրում է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այս օրերին Մոսկվայում է։ «Մեր տեղեկություններով, նա ցանկություն ունի Մոսկվայում ապրող սյունեցիներին ներգրավել «Սյունիք» հայրենակցական միության մեջ։ Այդ միությունը ստեղծել է ինքը՝ Ս.Խաչատրյանը, եւ նպատակ ունի դրսում ապրող սյունեցիների ֆինանսական ներդրումները բերել մարզ։ Մի խոսքով, Լիսկան մտադիր է գրավել Մոսկվան։ Սյունիքի մարզպետը նաեւ բուժհետազոտություն է անցնելու այնտեղ։ Հիշեցնենք, որ ամռանը Երեւանում նրան վիրահատել էր Ալլա Պուգաչովային վիրահատած բժիշկը՝ հայազգի սրտաբան Բագրատ Ալեքյանը»,- գրում է «Հրապարակ»-ը: