Թերթը գրում է, որ իր աղբյուրների փոխանցմամբ, ՀԱԿ-ում այս օրերին բուռն բանավեճեր են ընթանում կոնգրեսի հետագա մարտավարության շուրջ: «Առավել ծայրահեղականների թվում են ժամանակին իշխանությունից «պոկվածները» եւ մշտապես արմատական դիրքորոշում ունեցողները: Իսկ մյուսները, մասնավորապես ՀՀՇ-ականները, ըստ մեր աղբյուրների, կողմ են պայքարի ավելի հանդարտ եւ իրավիճակը ծայրահեղ չսրելու մարտավարությանը:
Թե այս ամենի առնչությամբ ինչ է մտածում անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանը, բնականաբար,կողմնակիցներից ոչ մեկը հստակ չի կարող ասել, քանի որ վերջիններս էլ հանրահավաքում նրա ելույթից հետո են հասկանում` որն է լինելու հաջորդ քայլը: Այնպես որ, պետք չէ իրար խառնվել. առաջնորդը հաջորդ հանրահավաքի ժամանակ կասի` ո՞նց, ինչո՞ւ, ո՞ր հրապարակում եւ ի՞նչ վրանով»,- գրում է «Իրատես de facto»:




























