Ոստիկանության ծառայողները, հոկտեմբերի 17-ին, ժամը 03:30-ին, Մինսկ-Երեւան չվերթի օդանավով Հայաստան են տեղափոխել Արտաշատ քաղաքի մի բնակչի, ով այս տարվա մարտի 18-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը):
Խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Նույն օրը, բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 10.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին կամավոր ներկայացել է 19-ամյա մի երիտասարդ, ով հոկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի` խուլիգանություն, 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոց է ընկրվել կալանքը:
Ա.Չիտախչյանը ներկայացվել է Նոր Նորքի քննչական բաժին:


























