Թաիլանդում վերջին հարյուրամյակի հզորագույն ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 310-ի:
Հեղեղվել է երկրի տարածքի 2/3-րդը: Ջրի տակ են հայտնվել մի քանի խոշոր արդյունաբերական գոտիներ, տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց աշխատանքի: Տարերքը ոչնչացրել է ավելի քան 200 ճանապարհներ եւ ընդհատել է երկաթուղային հաղորդակցությունը երկրի հարավի եւ հյուսիսի միջեւ:
Ընդհանուր առմամբ` տուժել է մոտ 3 միլիոն մարդ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


























