Իսրայելի բանակի կապրալ Գիլադ Շալիթը Եգիպտոսից տեղափոխվել է Իսրայել, հաղորդում է Reuters-ը: ՀԱՄԱՍ-ը Շալիթին հանձնել էր Եգիպտոսի զինվորականներին:

Շալիթի դիմաց Իսրայելն այսօր ազատ կարձակի 1027 պաղեստինցի բանտարկյալների: Նրանց կտեղափոխվեն Գազայի հատված եւ Արեւմտյան ափ: Միջնորդությունը ստանձնել են Եգիպտոսի հատուկ ծառայությունների աշխատակիցները:

Կապրալ Գիլադ Շալիթը գերի էր ընկել 2006 թվականին: