Թերթը գրում է, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի գերեզմանատանը հարակից նախկին էլեկտրական ենթակայանի շենքում հոկտեմբերի 13-ին` ժամը 14:00-ի սահմաններում, հայտնաբերվել է 20-35 տարեկան, միջին կազմվածքի, 150-160 սմ հասակ ունեցող անձը չպարզված կնոջ կիսաայրված դիակ: Հագուստներն այրված են, պահպանվել է մազերի մետաղյա հերակալը: Դիակի ինքնությունը պարզվում է:

Կատարվում է նախաքննություն: Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:  «Ըստ մեր տեղեկությունների, որ այրվածը Արարատ քաղաքի բնակիչ, քաղաքում թեթեւաբարո համբավ ունեցող ոմն կին է: Արարատի մեր աղբյուրները փոխանցում են, որ արարքը կատարել են տղաները` այն պատճառով, որ նա վարակված է եղել վտանգավոր սեռավարակներով»,- գրում է «Հայացք»-ը: