Ուկրաինայի քաղաքացուհին զոհվել է սիրիական Հոմս քաղաքում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում:

Սիրիայում Ուկրաինայի դեսպանատունը կապվել է մահացածի հարազատների հետ, որոնք եւս այդտեղ են բնակվում: Այժմ իրավապաշտպան մարմինների հետ համատեղ միջոցներ են ձեռնարկվում ուկրաինուհու մահվան հանգամանքները ճշտելու ուղղությամբ, հաղորդում է Росбалт-ը` վկայակոչելով Ուկրաինայի ԱԳՆ-ին: