20-ամյա միանձնուհի Տենզին Վանգմոն ինքնահրկիզվել է Չինաստանի հարավ-արեւմուտքում գտվող Սիչուան նահանգի Դեյչեն Չոկորլինգ վանատան պատի մոտ:
CNN-ը, հղում անելով Լոնդոնում տեղակայված Free Tibet իրավապաշտպան կազմակերպությանը, հաղորդում է, որ երիտասարդ կինը ինքնարկիզումով ցանկացել է հասարակության եւ քաղաքական գործիչների ուշադրությունը հրավիրել Դալայ լամայի վերադարձի եւ Տիբեթում դավանանքի ազատության խնդրիների վրա: Տենզին Վանգմոն առաջին կինն է, որ դիմում է ինքնահրկիզման, ի նշան բողոքի Պեկինի հակատիբեթյան քաղաքականության դեմ, հաղորդում է NEWSru.co.il-ը:


























