Մալիի կառավարությունը ներքին գործերի նախարարին ուղարկել է երկրի հյուսիս այն բանից հետո, երբ տուարեգների ցեղախմբի երկու ապստամբ խմբավորումներ հայտարարել են իրենց միավորման մասին:
Ազգային շարժում Ազավադի ազատագրման համար անվանումով նոր կազմակերպությունը, որը ձգտում է նվաճել Մալիի հյուսիսի տուարեգներով բնակեցված անապատային շրջանների անկախությունը, հայտարարել է, որ իր տրամադրության տակ ունի 700 մարտիկ: Հայտարարության մեջ նաեւ ասված է, որ նրանցից շատերը Լիբիայում կռվել են պարտված առաջնորդ Մուամար Քադաֆիի համար:
Լիբիայի քաղաքացիական պատերազմի սկզբից Մալիի իշխանությունները զգուշացնում էին, որ Մուամար Քադաֆիի անկումը Աֆրիկայի այդ շրջանում անկայուն իրավիճակ կստեղծի:




























