ԱՄՆ-ն ու Իրաքը առայժմ համաձայնության չեն հասել 2011-ին ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո Իրաքում մնացող ամերիկացի ռազմական խորհրդականների եւ զինծառայողների կարգավիճակի վերաբերյալ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Վաշինգտոնը դատական իմունիտետ է պահանջում դեկտեմբերից հետո Իրաքում մնացող զինվորականների համար: Մոտ 50 հազար ամերիկացի զինծառայողներ Իրաքը պետք է լքեն դեկտեմբերին:




























