Թուրքիայի Մարդին նահանգի մի քանի քաղաքներում ոստիկանության իրականացրած գործողությունների ընթացքում ձերբակալվել է 21 քուրդ գործիչներ:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Մարդինի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները Մարդինի, Նուսայբինի եւ Քըզըլթեփեյի շրջաններում PKK-ի գաղտնի քաղաքացիական կառույցի՝ KCK-ի դեմ (Քուրդիստանի հասարակությունների միություն) իրականացրած գործողություններում ձերբակալել են քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության (BDP) անդամների եւ քաղաքապետարանի աշխատակիցների: