Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հոկտեմբերի 13-ին հանդիպել է Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունի հետ` տեղեկացնում է  «Asbarez»-ը:

Մոտ մեկ ժամ տեւած հանդիպմանը քննարկվել են  Կալիֆոռնիայի հայ համայքնին վերաբերող, ինչպես նաեւ էկյումենիկ հարցեր, մասնավորապես` անդրադարձ է եղել Կաթոլիկ եւ Ուղղափառ եկեղեցիների  միջեւ հարաբերություններին:

Խոսվել է նաեւ Մերձավոր Արեւելքի իրադարձությունների, ինչպես նաեւ քրիստոնյա- մահմեդական հարաբերությունների մասին, քանի որ կաթողիկոսը մեծ դեր ունի այդ ոլորտում:

Արամ Ա վեհափառը վստահություն է հայտնել, որ  նահանգապետը քաջատեղյակ է հայ համայնքին վերաբերող հարցրին: Իր հերթին նահանգապետը հավաստիացրել է, որ կներդնի բոլոր ջանքերը` համայնքային ծրագրերի իրականացման համար: