Հոկտեմբերի 19-ին եւ 20-ին հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, իսկ հոկտեմբերի 21-ին տեղումներ կդիտվեն միայն արեւելյան շրջաններում` Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը` հավելելով, որ հոկտեմբերի 21-ին օրվա երկրորդ կեսին հանրապետության ողջ տարածքում տեղումները կդարարեն:
Նրա խոսքով` հոկտեմբերի 19-ին հանրապետության տարածքում սպասվում է եղանակային կլիմաների կտրուկ փոփոխություն: Թուրքիայի տարածքից` արեւմուտքից հանրապետության տարածք են ներխուժելու մթնոլորտային ցուրտ ճակատ: «Ցուրտ ճակատի անցումը հանրապետության ողջ տարածքում կուղեկցվի տեղումներով, առանձին վայրերում` ամպրոպ,առանձին հատվածներում սպասվում է նաեւ քամու ուժգնացում 20-25 մետր/վրկ արագությամբ քամու ուժգնացում: Ընդհանուր առմամբ`ցիկլոնը հանրապետության տարածքում կգործի 19-ին եւ 20-ին, իսկ հոկտեմբերի 21-ին կտեղափոխվի Կասպից ծով»,- նշեց Գագիկ Սուրենյանը:
Ինչ վերաբերում է օդի ջերմային ֆոնին, ապա հոկտեմբերի 19-ի ցերեկը հյուսիսարեւմուտքից սկսվելու է արկտիկական ցուրտ օդային հոսանքների բուռն ներհոսք, որը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 20-ը: Դրա հետեւանքով, հոկտեմբերի 19-ի ցերեկը հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով, հոկտեմբերի 20-ի գիշերը` 4-6 աստիճանով, իսկ հոկտեմբերի 21-ի գիշերը` եւս 2-4 աստիճանով:
«Եթե նախորդ երկու օրերին մայրաքաղաքում գիշերը դիտվում էր 11-13, ցերեկը` 24-26 աստիճան տաքություն, ապա 19-ի ցերեկը օդի ջերմաստիճանը չի բարձրանա 16-17աստիճանից, իսկ արդեն 20-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով»,- առաջիկ օրերի եղանակի տեսությունը ամփոփեց Գագիկ Սուրենյանը:




























