Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակիցները մեծ քանակությամբ փողերի լվացման համար ձերբակալել են մի քանի մարդու, գրում է Tribuna.ge գործակալությունը:
Ըստ Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվության, ձերբակալվածները իրենց հետ ունեցել են մեծ քանակությամբ կանխիկ գումար: Նրանց դեմ, «փողերի լվացման» հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Ինչպես հայտնում է գործակալությունը, վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը այդ մարդկանց ձերբակալությունը կապում է վրացի գործարար Բիձինա Իվանիշվիլիի հետ: Ըստ վրացական հեռուստաընկերության, խոսքը գնում է հենց Բիձինա Իվանիշվիլիի փողերի մասին:




























