Վրաստանի Թելավիի շրջանի դատարանը 72-ամյա կնոջ բռնաբարության եւ սպանության համար 29 ամյա Իոսեբ Ռիբակովը դատապարտվել է անժամկետ բանտարկության, գրում է վրացական «Պիրվելի» գործակալություն:

Ըստ հարուցված գործի նյութերի, ընթացիկ տարվա ապրիլի 20-ին, հարբած Ռիբակովը ներխուժել է համագյուղացի Թինա Ձուլիաշվիլիի տուն: Նրանց միջեւ ընդհարում է եղել, որից հետո հանցագործը 72-ամյա կնոջը մարմնական վնասվածքներ հասցնելուց հետո, բռնաբարել է, ապա սպանել:

Ինչպես հայտնում է գործակալությունը, հետաքննության ընթացքում Վրաստանի ՆԳ նախարարությունը տարածել է հանցագործի տված ցուցմունքը, չնայած ըստ տեղի լրատվամիջոցների, դատավարության ընթացքում հանցագործը հերքել է իրեն ուղղված մեղադրանքը: