Վաշինգտոնը Ռուսաստանին առաջարկել է օգտագործել ամերիկյան ռադարները ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության փորձարկման արդյունքների գնահատման համար, հայտարարել են Պենտագոնի ներկայացուցիչները:

Առաջարկի նպատակն է համոզել Մոսկվային, որ ստեղծվող ՀՀՊ համակարգը չի սպառնում Ռուսաստանին:

Փաստաթուղթը պետական համաձայնագրի ուժ չի ունենա:

ԱՄՆ-ի իշխանությունները վստահեցնում են, որ Եվրոպայում ՀՀՊ համակարգը ստեղծվում է Իրանի եւ այլ երկրների հրթիռային հարձակումն կանխելու նպատակով, գրում է Gazeta.ru-ն: