Պաղեստինի անդամակցության վերաբերյալ զեկույցը ՄԱԿ-ի համապատասխան հանձնաժողովը պետք է հրապարակվի մինչեւ նոյեմբերի 11-ը:

Անվտանգության խորհրդի անդամներից մեկի ներկայացուցիչը հայտնել է, որ եթե տարաձայնություններ ունեցող դիվանագետները համաձայնության չգան եւ Պաղեստինի անդամակցության մասին հանձնարարական չտրվի, ապա զեկույցում ընդամենը կներառվեն բոլոր տեսակետները, հաղորդում է Associated Press-ը:

Սեպտեմբերի 23-ին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը ՄԱԿ-ում Պաղեստինի անդամակցության պաշտոնական հայտ ներկայացրեց:

Փորձագիտական կոմիտեն մինչեւ նոյեմբերի 11-ը կքննարկի զեկույցի մանրամասները: