Նեպալի ռազմաօդային ուժերին պատկանող փոքր օդանավը, հոկտեմբերի 18-ի երեկոյան կործանվե0լ է երկրի արեւմուտքում` լեռնային շրջանում. մահացել է 6 մարդ, հաղորդում է АР գործակալությունը` վկայակոչելով զինվորականներին:
Նախօրեին լրատվամիջոցները հայտնել են, որ օդանավի հետ կապն ընդհատվել է Կատմանդուից մոտ 200 կմ դեպի արեւմուտք հեռավորության վրա:
Britten-Norman Islander օդանավը Նեպալգանջ քաղաքից մայրաքաղաք Կատմանդու էր տեղափոխում բուժօգնության կարիք ունեցող մի մարդու:
Վթարի հետեւանքով մահացել են օդանավի անձնակազմի 2 անդամները, բժիշկը, բուժքույրը, հիվանդը եւ նրա հարազատը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:


























