Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 18-ի երեկոյան, թմրանյութ պահելու կասկածանքով բերման են ենթարկել 43-ամյա Հրայր Թ.-ին`  իր «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայով, եւ ուղեւոր` 45-ամյա Կարեն Թ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զննությամբ ավտոմեքենայի առջեւի աջ նստելատեղի տակից հայտնաբերվել եւ առգրավվել է սպիտակ գույնի պոլիէթիլենի տոպրակ, որի մեջ առկա էին 3 ներարկիչ, ներարկիչի 7 ասեղ, «դիմեդրոլ» տեսակի 7 դեղահաբ, 0,9 գ սպիտակ փոշու զանգված, 1,55 գ յուրահատուկ հոտով շագանակագույն գույնի ափիոն տեսակի թմրանյութին նմանվող զանգված, 50 գ շագանակագույն ապակե տարա`  անգույն հեղուկով,  ապակե տարայի թիթեղյա կափարիչ եւ սրճեփ:

Հայտնաբերվածն  ուղարկվել է  փորձաքննության:

Ըստ Կարեն   Թ.-ի բանավոր հայտարարության` վերը նշված առարկաները պատկանում են իրեն, զանգվածը   թմրանյութ է եւ ինքը պատրաստել է ս/թ հունիսին, Գորիս քաղաքում, իր կողմից աճեցրած կակաչի հումքից` ներարկման միջոցով օգտագործման համար:

Կատարվում է հետաքննություն: