Սկսած 2011-ի սկզբից, Միգրացիայի Միջազգային Կազմակերպությունը (ՄՄԿ) եւ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը», ԵՄ ֆինանսական օժանդակությամբ իրականացնում են «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանից դեպի ԵՄ աշխատանքային միգրացիոն հոսքերի կառավարմումը: ԵՄ միգրացիոն օրենսդրության ոլորտում հայ պաշտոնյաների գիտելիքները խորացնելու նպատակով, հոկտեմբերի 19-20-ը նշված ծրագրի շրջանակներում առաջին անգամ անցկացվում է հատուկ ուսուցում միգրացիոն ոլորտի ԵՄ համաեվրոպական օրենդրության (Acquis) վերաբերյալ:
Ընթացքում են բանակցությունները ԵՄ - Հայաստան շարժունության շուրջ գործընկերության հանաձայնագրի վերաբերյալ, ինչպես նաեւ առկա է հնարավորություն բանակցություններ սկսելու ԵՄ - Հայաստան մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրինացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի վերաբերյալ: Այս առումով ԵՄ միգրացիոն օրենսդրության վերաբերյալ խորացված գիտելիքների ձեռքբերումը հատկապես ժամանակին է: Դասընթացը կանդրադառնա ԵՄ ապաստանի տրամադրման ընդհանուր քաղաքականությանը, ԵՄ տարածքում ազատ տեղաշարժին, ԵՄ-ում կանոնավոր եւ անկանոն միգրացիային, ինչպես նաեւ ԵՄ-ում մարդու իրավունքների պաշտպանությանը, այդ թվում` ուշադրություն դարձնելով տնտեսական եւ սոցիալական իրավունքներին, առողջությանը եւ անվտանգությանը աշխատավայրում:
Այս վերապատրաստումը գալիս է լրացնելու 2011 թ. հոկտեմբերի 5-7-ին Երեւանում անցկացված նախորդ դասընթացին, որի նվիրված էր աշխատանքային միգրացիայի կազմակերպոմանը երկկողմ, տարածաշրջանային եւ բազմակողմ համաձայնագրերի միջոցով եւ նպատակ ուներ զորացնել պետական պաշտոնյաների կարողությունները` ավելի լավ կառավարելու աշխատանքային միգրացիան միջպետական համագործակցության միջոցով: Երկու դասընթացներն էլ կազմակերպվել են ՄՄԿ-ի Միջազգային միգրացիոն իրավունքի գլխավոր վարչության հետ սերտ համագործակցությամբ:
«Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագիրը նպատակաուղղված է հայ աշխատավորների շրջանաձեւ միգրացիայի համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը եւ իրազեկվածության բարձրացմանը միգրացիայի կառավարման ԵՄ օրենսդրությանը հնարավոր մոտարկման մասին: Ծրագրի բաղադրիչները փոխկապակցված են եւ ներառում են քաղաքականության հարցերով խորհրդատվություն, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում, ուսուցում եւ իրազեկվածության մակարդակի բարձրացում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Հանձնաժողովի «Միգրացիայի եւ ապաստանի ոլորտներում երրորդ երկրների հետ համագործակցություն» թեմատիկ ծրագրի կողմից` 1,95 մլն եվրոյի չափով:
ՄՄԿ Հայաստանի առաքելության ղեկավար տիկին Իլոնա Տեր-Մինասյանը նշեց, որ առաջին անգամն է, որ ԵՄ միգրացիոն օրենսդրության թեմայով դասընթաց է առաջարկվում միգրացիայի կառավարման ոլորտում ներգրավված կառույցների ներկայացուցիչներին: Ակնկալվում է, որ ուսուցման ծրագրի շնորհիվ միգրացիայի կառավարմամբ զբաղվող պաշտոնատար անձինք ոչ միայն ձեռք կբերեն ԵՄ միգրացիոն օրենսդրության ավելի լավ ըմբռնում, այլեւ ի վիճակի կլինեն տեսնելու ԵՄ օրենսդրության մոտարկման կարեւորության ընդհանուր տեսլականը, եւ ի վերջո ավելի լավ կկառավարեն աշխատանքային միգրացիան` անկանոն միգրացիան փոխարինելով օրինական աշխատանքային միգրացիայով:




























