Վիրջինիա նահանգի Հենրիկո քաղաքի Mariott հյուրանոցի մոտից առեւանգել են ԱՄՆ կառավարական ֆուրգոնը, որի մեջ եղել է նախագահ Բարաք Օբամայի ելույթի համար նախատեսված հեռուստահուշարարը եւ տեսաձայնասարքեր: Սպիտակ գույնի ավտոմեքենայի վրա նախագահական նշաններ չեն եղել: Մոտ 200 հազար դոլար արժողությամբ սարքավորումներով մեքենան մի քանի ժամ անց գտել են Ռիչմոնդի օդանավակայանի մոտ գտնվող Holiday Inn Express հյուրանոցի ավտոկանգառում: Անվտանգության ծառայությունում վստահեցրել են, որ ոչ մի գաղտնի ինֆորմացիա մեքենայում չի եղել, հաղորդում է  NEWSru.com-ը: