Թաիլանդում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի հետեւանքով, Հոնդայի գործարանում ջրասույզ են եղել հարյուրավոր նոր մեքենաներ` 12 մլն դոլար ընդհանուր արժողությամբ:

Հոկտեմբերի 4-ից Այութհայում` բնության տարերքներից առավել շատ վնաս կրած շրջանում գտնվող ձեռնարկությունը փակվել է արտակարգ դրություն հայտարարվելու հետեւանքով:  Հոնդայի ղեկավարությունը որոշում է` ինչպես տարհանել ջրասույզ եղած մեքենաները գործարանի տարածքից, որտեղ ջրի մակարդակը հասնում է 5 մ-ի:

Բացի դրանից, ջրի տակ են մնացել նաեւ արտադրական հզորություններ եւ ճապոնական այնպիսի ընկերությունների արտադրած սարքավորումներ, ինչպիսիք են Sony-ն, Canon-ը, Toyota Nikon-ը, Casio-նեւ ուրիշներ:  NEWSru.com-ը գրում է, որ Թաիլանդի ճապոնական ընկերություններում արտադրության դադարը կարող է ընդհատել դետալների մատակարարումն ամբողջ աշխարհում:

Հիշեցնենք, որ հուլիսին սկսված տեղատարափ անձրեւների պատճառով Թաիլանդի գավառների երկու երրորդը ջրի տակ էր անցել: Զոհվել էր 300-ից ավելի մարդ, գրեթե 3 միլիոնը  վիրավորվել էր: