Ֆրանսիական 200 զինվորներ այսօր կլքեն Աֆղանստանը:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից հուլիսին հայտարարված զորքի վաղաժամկետ դուրսբերման ծրագրի շրջանակներում եւս 200 զինծառայողներ Ֆրանսիա կվերադառնան Ծննդյան տոներից առաջ, իսկ 2012թ. եւս 600-ը դուրս կբերվեն, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
2014թ. Աֆղանստանից հանված պետք է լինեն ՆԱՏՕ-ի ղեկավարության տակ գտնվող միջազգային ուժերի բոլոր մարտական զորամիավորումները:




























