Հիգասիմուրայամա քաղաքի դպրոցներից մեկի տարածքում, որը Տոկիոյի վարչական միավորներից է, այսօր հայտնաբերվել է  ճառագայթման բարձր մակարդակ ունեցող վայր` դպրոցի ճաշարանիմոտ  գտնվող ցամաք ջրատարը: Ռադիացիայի մակարդակը խնդրահարույց տարածքում կազմում է 2,1 միկրոզիվերտ, սովորական մարդու համար թույլատրելի չափը  0,35 մկզվ/ժ-ն է:

Ինչպես նշում են փորձագետները, ջրատարում կարող էր կուտակվել «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարից հետո ռադիոակտիվ նյութերով աղտոտված անձրեւաջուրը, հայտնում է  «Փարոս» ռադիոկայանը: