Թուրքիայի նախարարների կաբինետի շենքի դիմաց, հոկտեմբերի 19-ին, տարերային ցույց է, որի մասնակիցները բողոքում են Քրդական բանվորական կուսակցության (PKK) ապստամբների կողմից թուրք զինծառայողների վրա հարձակում գործելու դեմ, ինչի արդյունքում զոհվել է 26 մարդ, հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը:
Ցուցարարների խումբը փորձել է ներխուժել Կառավարության շենք: Տեղում անվտանգությանխիստ միջոցներ են ձեռնարկվել:
Հիշեցնենք, թուրքական լրատվամիջոցների տվյալներով` քուրդ ապստամբների կողմից թուրքական Հաքքարի գավառում ոստիկանության շենքի վրա հոկտեմբերի 19-ին կատարված գրոհի հետեւանքով զոհվել են անվտանգության ուժերի 26 աշխատակիցներ: Եւս 22-ը վնասվածքներ են ստացել:
Քրդական բանվորական կուսակցության անդամները կրակել են գավառի Իրաքի հետ սահմանի անցակետերի վրա, հարձակումները կատարվել են միաժամանակ:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով պաշտոնական այցով պետք է մեկներ Ղազախստան, հետաձգել է մեկնումը:



























