Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը, հոկտեմբերի 19-20-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի նիստին, որին կհաջորդի ՍԾՏՀ անդամ-երկրների տրանսպորտի նախարարների հանդիպումը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Սեւծովյան տարածաշրջանում բեռների ավտոմոբիլային փոխադրումների դյուրացմանն ուղղված մի շարք կարեւոր հարցեր, այդ թվում` ՍԾՏՀ թույլտվությունների պիլոտային նախագծի քննարկումը: Նիստի ընթացքում կուսումնասիրվեն Սեւծովյան օղակաձեւ մայրուղու հետագա զարգացման գործնական քայլերը: Նախատեսվում է նաեւ քննարկել տրանսպորտային օրենսդրության ներդաշնակեցման եւ դյուրացման խնդիրները:

























