Թուրքական զորքերի ռազմական գործողությունների արդյունքում հոկտեմբերի 19-ին Իրաքի սահմանին ամենաքիչը 15 քուրդ ապստամբ է զոհվել, հայտնում է «Ալ-Ջազիրան»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի լրատվամիջոցների տվյալներով` Հաքքարիում հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած թուրք ոստիկանների վրա քուրդ ապստամբների գրոհի հետեւանքով զոհվել են անվտանգության ուժերի 26 աշխատակիցներ, եւս 22 մարդ ստացել են մարմնական վնասվածքներ:
Քրդական բանվորական կուսակցության անդամները կրակել են գավառի Իրաքի հետ սահմանի անցակետերի վրա, հարձակումները կատարվել են միաժամանակ:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով պաշտոնական այցով պետք է մեկներ Ղազախստան, հետաձգել է մեկնումը:
Թուրքիայի նախարարների կաբինետի շենքի դիմաց, հոկտեմբերի 19-ին, տարերային ցույց է տեղի ունենում, որի մասնակիցները բողոքում են Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) ապստամբների կողմից թուրք զինծառայողների վրա հարձակում գործելու դեմ:
Իսկ Թուրքիայի զինված ուժերը Իրաքի հյուսիսում ցամաքային եւ օդային գործողություններ են սկսել: Haber7 հեռուստաալիքի տվյալներով` հարձակումից հետո ապստամբները թաքնվել էին Իրաքի տարածքում: Թուրքիայի ռազմաօդային ուժերըօդային հարվածներ են հասցնում Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) դիրքերին հյուսիսային Իրաքում:



























