Թուրքական ROKETSAN ընկերությունը, 2012-ի սկզբից կսկսի հրթիռային արկեր մատակարարել Ադրբեջանի Զինված ուժերի պատվերով: Այս մասին APA-ին հայտնել է ROKETSAN ընկերության գլխավոր տնօրեն Հուսեյն Բայսաքը:
Նա հավելել է, որ սկզբնական փուլում նախատեսվում է 107 եւ 122 մմ տարամաչափի ռեակտիվ հրթիռների համատեղ արտադրություն: Այդ հրթիռների շարժիչները կարտադրվեն Թուրքիայում ROKETSAN ընկերությունում:
Հաջորդ փուլում ադրբեջանական կողմի հետ կքննարկվի 122 մմ տրամաչափի հրթիռների հատուկ համակարգերի համատեղ արտադրությունը:
Նշենք, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հրթիռների արտադրության վերաբերյալ արձանագրությունը ստորագրվել է 2011-ի փետրվարին` Աբու-Դաբիում:




























