Մոսկվայի քաղաքային դատարանը երեք սափրագլուխների դատապարտել է ազատազրկման, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
35-ամյա Նիկոլայ Կուզմիշչեւին դատապարտել են 24, 28-ամյա Վլադիմիր Գուրբանովին` 23, 26-ամյա Յուրի Լյաշչենկոյին` 17 տարվա բանտարկության:
Բոլոր դատապարտյալները պատիժը կկրեն բանտային խիստ պայմաններում:
Նրանք մեղավոր են ճանաչվել2008թ. նոյեմբերի 4-ին Իվան Ֆրանկոյի փողոցում կատարված Տաջիկստանի քաղաքացի Մաքսաթա Եվիեւայի սպանության մեջ:
Քննիչները եկել են այն եզրակացությանը, որ Կուզմիշչեւը, Գուրբանովը եւ Լյաշչենկոն հարձակումներ են գործել Տաջիկստանի եւ Թուրքմենստանի քաղաքացիների վրա: Խուզարկության ընթացքում նրանց մոտ հայտնաբերվել էր ծայրահեղական գրականություն, այդ թվում նաեւ` Հիտլերի «Mein Kampf»-ը( «Իմ պայքարը») :
























