Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` հոկտեմբերի 19-ին, հանդիպում է ունեցել ռուսաստանաբնակ հայ բարերար Կոնստանտին Մանուկյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Շուշի քաղաքում իրականացվելիք մի շարք ծրագրերի հետ կապված հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այնուհետեւ նախագահը բարերարի եւ մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Շուշի քաղաք եւ ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին:

Լինելով մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության համար նախատեսված նոր մասնաշենքում՝ Բակո Սահակյանը նշել է, որ այն պետք է համապատասխանի ժամանակակից պահանջներին եւ միաժամանակ պահպանի իր պատմամշակութային տեսքը: