Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլարայգոսան հոկտեմբերի 17-ին իր պաշտոնական նստավայրում ընթրիք է կազմակերպել ի պատիվ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի, հաղորդում է «Asbarez»-ը:
Հրավիրյալների շարքում են եղել քրիստոնեկան, մահմեդական եւ հրեական հոգեւոր առաջնորդներ:
Քաղաքապետ Վիլարայգոսան մինչ ընթրիքն առանձնազրույց է ունեցել կաթողիկոսի հետ: Ողջունելով նրան` քաղաքապետն ասել է, որ առաջին անգամ է իր նստավայրում հոգեւոր առաջնորդի ընդունում:
Ընթրիքի ժամանակ հետաքրքիր երկխոսություն է ծավալվել էկյումենիկ եւ միջեկեղեցական հրաբերությունների շուրջ: Կաթողիկոսը պատասխանել է ներկաների մի շարք հարցերին:




























