Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում, այսօր` հոկտեմբերի 19-ին, կայացել է քաղխորհրդի հերթական նիստը:
ՀԱԿ-ից հայտնում են, որ քաղխորհրդի նիստում քննարկվել են հոկտեմբերի 28-ին նախատեսված հանրահավաքին ընդառաջ Կոնգրեսի մարտավարություն ու անելիքները:
Քննարկման թեմա է դարձել նաեւ հանրահավաքից հետո գործողությունների ընտրությունը:




























