Օհայո նահանգի ագարակից, հոկտեմբերի 18-ին փախած  56 վայրի գազաններից 49-ը  սատկել կամ սպանվել են ոստիկանների կողմից: Գազաններից ամենաքիչը մեկն ընկել է մեքենայի տակ: Հաջողվել է բռնել հյուսիսամերիկյան գորշ արջի, երեք հովազ եւ երկու կապիկ:

Գազանները, որոնց թվում կային նաեւ գայլեր, գորշ արջեր, բենգալյան վագրեր եւ կապիկներ, փախել են 62-ամյա Թերի Թոմփսոնի ագարակից: Նրան մահացած գտել էին ագարակի տարածքում: Ոստիկանության վարկածով ` Թոմփսոնն ինքն է բաց թողել կենդանիներին վանդակներից, ինչից հետո ինքնասպան է եղել:

Այդ շրջանի շերիֆը հայտարարել է, որ ոստիկաններին հրահանգվել է կրակել կենդանիներին` շրջանի բնակիչների անվտանգությունն ապահովելու նկատառումով:

Զոհված եւ սպանված կենդանիներին թաղել են ագարակի տարածքում, որտեղ ապրել են: Բռնված կենդանիները` երեք հովազ, երկու մակոկ եւ գորշ արջ, տեղափոխվել են կենդանաբանական այգի: Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ` Թոմփսոնը նախկինում էլ է իր կենդանիներից մի քանիսին ազատ արձակել, ինչի պատճառով բազմաթիվ տուգանքներ էր կուտակել, հայտնում է Lenta.ru-ն: