ՌԴ Ամուրի մարզի Ուկրայինկա օդանավակայանի բացայում կործանվել է ռմբակոցիչ Սու- 24-ը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրը:
Նրա խոսքով, վայրէջքի ժամանակ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուxուց եւ բռնկվել է: Օդանավի անձնակազմը (երկու մարդ) զոհվել է:
ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն` այս օրերին Հեռավոր Արեւելքում անցկացվում են չորսօրյա խոշոր զորավարժություններ, որոնց մասնակցում եմ մեկ տասնյակից ավելի Տու-22Մ3 եւ Տու-95ՄՍ ռմբակոծիչներ:




























