Թերթը գրում է, որ ՀՀԿ գործադիր մարմնի` այսօր նախատեսված նիստը չի կայանա. ՀՀԿ-ն որոշել է մեկ օրով այն հետաձգել: «ՀՀԿ գործադիր մարմնի նիստը տեղի կունենա ուրբաթ երեկոյան` 20:30-ին, որին կմասնակցի նաեւ Սերժ Սարգսյանը:Բացի այդ, ենթադրվում է, որ ուրբաթ օրը ՀՀ վերադարձած կլինեն նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու վարչապետ Տիրգրան Սարգսյանը: Ամենայն հվանականությամբ, ՀՀԿ-ն այդպես փորձում է եւս մեկ օր ժամանակ տալ ԲՀԿ-ին, որպեսզի նաեւ ինքը կարողանա կողմնորոշվել հետագա անելիքներում:  Ենթադրվում է, որ վաղը կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում արդեն կքննարկվի այն փաստաթղթի նախագիծը, որը ցանկանում են ներկայացնել կոալիցիայի ստորագրմանը»,-գրում է «Ժողովուրդը»: