Հոկտեմբերի 19-ին, ժամը 11.30-ին,  ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել  «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր Էդուարդ Ներսիսյանը եւ  հաղորդում  տվել, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 21.00-ին, Դավիթաշենի 3-րդ փողոցի թիվ 35 տան մոտ, նկարահանումներից հետո, մի քանի անծանոթ անձինք վիճաբանել են իր եւ ընկերոջ` Սամվել   Օհանյանի հետ, որի ժամանակ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել իրենց ու   պատճառել վնասվածքներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժողներին տրվել են դատաբժշկական փորձաքննության որոշումներ:

Կատարվում է հետաքննություն: