Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի ընդունած մի քանի օրենքներ է ստորագրել:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ստորագրվել է, մասնավորապես, «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:




























