Հոկտեմբերի 19-ին Սիրիայում զոհվել է առնվազն 16 մարդ: Այդ թիվը հրապարակել է Մեծ Բրիտանիայում տեղակայված Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Զոհերը եղել են կենտրոնական Սիրիայի Հոմս քաղաքում եւ Լիբանանի հետ սահմանամերձ տարածքներում:

Նշվում է, որ տեղի են ունեցել բախումներ բանակային ստորաբաժանումների եւ ընդդիմության կողմն անցած զինվորականների միջեւ:

Հակակառավարական ցույցերը Սիրիայում սկսվեցին մարտին: Ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար Ասադի հրաժարականն ու քաղաքական բարեփոխումներ: