Հոկտեմբերի 17-ին Գլենդեյլում ձերբակալվել է 63-ամյա Վահիկ Ավանեսյանը, որը Սթարբաքսի ավտոկանգառում դանակով սպառանցել է մի կնոջ, որն Ավանեսյանից պահանջել է վերադարձնել պարտքը: Այդ մասին գրում է «Glendale News-Press»-ը:

Պահանջին ի պատասխան, տղամարդը դուրս է եկել ավտոմեքենայից, թափահարել է դանակը եւ հայտարարել, որ երբեք չի վերադարձնի պարտքը: Ոստիկանությունն ավելի ուշ բերման է ենթարկել տղամարդուն: