Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կարգադրություն է ստորագրել, որով հաստատել է Մոսկվայում կարգուկանոնի ապահովման հարցերով համակարգող խորհրդակցության հերթական որոշումները:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», քաղաքային վարչակազմում իր աղբյուրի խոսքով, Համակարգող խորհրդակցության անդամները, ՆԳՆ Մոսկվայի գրխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ նախատեսում են քննարկել աշխատանքային ներգաղթյալներից մատնահետք վերցնելու կարգը: