ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության փոխտնօրեն Վրեժ Գաբրիելյանն այսօր` հոկտեմբերի 20-ին, լրագրողներին հիշեցրել է, որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում:
Մամուլի ասուլիսում, դիտարկմանը, թե վերջին օրերին հանրապետության տարածքում, 3-5 բալ ուժգնության մի քանի երկաշարժեր են արձանագրվել, Գաբրիելյանը նկատել է, որ պատմության ընթացքում Հայաստանում բազմաթիվ ավերիչ երկրաշարժներ են տեղի ունեցել, նաեւ ամեն օր փոքր, մարդու համար աննկատ ստորերկրյա ցնցումներ են գրանցվում: «Դրա համար պետք է ոչ թե նստել ու մտածել, թե կլինի՞, թե՞ չի լինի երկրաշարժ, այլ մարդկանց սովորեցնել, թե ինչպես իրենց պահեն երկրաշարժերի ժամանակ, ինչպես դա անում են Ճապոնիայում»,- ասաց Գաբրիելյանը, հավելելով, որ ուսուցումը պետք է սկսել մանկապարտեզից:


























