ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերի հաղորդման մեջ։

Ըստ նրա,  կողմերը քննարկել են ռազմադաշտում տեղի ունեցած վերջին զարգացումները և «արդար ու կայուն խաղաղության համար  միջազգային աջակցությունն ամրապնդելու» ջանքերը։

«Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և պատրաստակամությունը՝ շարունակելու Ուկրաինային տրամադրել իր անկախությունն ու ժողովրդին պաշտպանելու համար անհրաժեշտ աջակցությունը», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի հայտարարության մեջ։