Ոչ մի վատ բան չկա նրանում, որ հայոց բանակում վերջին միջադեպերից հետո պաշտպանության նախարարը հրաժարական տա: Այս մասին այսօր` հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:
«Պաշտպանության նախարարին ես ճանաչում եմ, իհարկե, ոչ անձամբ, եւ հարգում եմ որպես զինվորական: Սակայն նախարարի պաշտոնը նաեւ քաղաքական է, ուստի հրաժարականը չպետք է գերարտառոց արարք համարել:
Դա քաղաքացիական հասարակության գործիքներից մեկն է, որն ունակ է, նվազագույնը հանել լարվածությունը մարդկանց միջից»,- ասել է Բլեյանը:
Հիշեցնենք, որ վերջին օպրերին միանգամից երեք զինվոր է մահացել բանակում` խաղաղ պայմաններում: Երեքի դեպքում էլ ՊՆ քննչական ծառայությունը տեղի ունեցածը որակել է որպես ինքնասպանություն:




























