Լիբիայի տապալված իշխանության պաշտոնական ներկայացուցիչը` Մուսա Իբրահիմը, բռնվել է Մուամար Քադաֆիի հետ միաժամանակ` Սիրտ քաղաքում: Այս մասին հայտնում է «Ալ Ջազիրան»:

Հիշեցնենք, այսօր աշխարհի լրատվամիջոցները, վկայակոչելով Լիբիայի նոր  իշխանություններին, հայտնում են Մուամար Քադաֆիին բռնելու մասին: Հայտնվում է, որ պարտված հրամանատարը 2 ոտքից վիրավոր է:

Փետրվարի կեսերից Լիբիայում սկսեցին բողոքի զանգվածային ցույցեր, որով պահանջում էին երկիրը 40 տարուց ավելի ղեկավարող Մուամար Քադաֆիի հեռացումը:

Ցույցերը վերածվեցին կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ զինված պայքարի:

ՆԱՏՕ-ի օգնությամբ ընդդիմադիր ուժերը կարողացան վերահսկողության տակ առնել Լիբիայի ողջ տարածքը: Ձեւավորվեց Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը (երկրի նոր իշխանությունները), որը ճանաչեցին 60 երկրներ, այդ թվում` Հայաստանը:

Այսօր հայտնի դարձավ լիբիական Սիրտ քաղաքում` պարտված հրամանատարի կողմնակիցների վերջին ապաստանում,  Քադաֆիին բռնելու մասին: Հայտնվում է, որ Մուամար Քադաֆին 2 ոտքից վիրավոր է: