Մուամար Քադաֆին մահացել է ստացված վնասվածքներից: Այս մասին Reuters-ին հայտնել է Լիբիայի նոր իշխանությունների` Անցումային ազգային խորհրդի  պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ Անցումային ազգային խորհրդի նախագահ Մուստաֆա Աբդել Ջալիլը հայտնել էր, որ Լիբիայի տապալված առաջնորդ Մուամար Քադաֆին վիրավորվել է երկու ոտքերից եւ գերի է ընկել: «Նա նաեւ գլխի վնասվածք է ստացել»,- ասել էր նա: