ԱՄՆ Պետքարտուղարությունը դեռեւս չի կարող հաստատել Լիբիայի գահընկեց առաջնորդ Մուհամար Քադաֆիին բռնելու կամ նրա մահվան մասին լուրերը: Այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել Ամերիկայի պետքարտուղարության մամուլի ծառայությունը` արտաքին գերատեսչության ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդի անունից:

«ԱՄՆ Պետքարտուղարությունը ներկայումս չի կարող հաստատել լրատվամիջոցների տարածած լուրերը Մուամար Քադաֆիին բռնելու կամ նրա ոչնչացման մասին»,- ասվում է  հաղորդագրության մեջ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: