Սպանված Մուամար Քադաֆիի մարմինը այսօր կտեղափոխեն Միսուրատա քաղաք, ինչից հետո կցուցադրեն ազգային հեռուստատեսությամբ: Այս մասին բրիտանական արբանյակային Sky News ալիքին հայտնել է Լիբիայի Անցումային ազգային խորհրդի ներկայացուցիչը:
Նրա խոսքով` Ջամահիրիայի պարտված առաջնորդը գլխի մահացու վնասվածք է ստացել, բացի դրանից, վիրավոր էին նրա ոտքերը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:




























