Մուամար Քադաֆիի ոչնչացումից հետո Լիբիայի պատմության մեջ նոր գլուխ է սկսվում, ինչը Լիբիայի ժողովրդին հնարավորություն կտա ինքնուրույն որոշել սեփական ճակատագիրը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Նրա խոսքով, Քադաֆիի բռնակալական ռեժիմը խախտում էր մարդու իրավունքները, սպանում քաղաքացիական բնակչությանը, իսկ ահաբեկչությունն օգատգործում էր որպես քաղաքական զենք:

Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու դաշնակիցները անսացին Լիբիայի ժողովրդի խնդրանքին եւ պաշտպանեցին լիբիացիների կյանքը, իսկ ռեժիմի տապալման համար քայլեր ձեռնարկեց հենց Լիբիայի ժողովուրդը:

Օբաման նշել է, որ Լիբիան ազատվեց Քադաֆիի մութ ստվերից: